fbpx
Աշխարհ

Թաթարստանում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել․ կա 15 զոհ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Թաթարստանի Մենզելինսկի շրջանում թեթև շարժիչով L-410 ինքնաթիռ է կործանվել, որում եղել է ընդհանուր 23 մարդ։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Նշվում է, որ լուրը հաստատել են Արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռում եղած 23 հոգուց 21-ը պարաշյուտիստներ են եղել։

Այժմ հայտնի է, որ 15 մարդ զոհվել է, իսկ մյուս 8-ը վիրավոր են։

Նշվում է նաև, որ ինքնաիթռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ