fbpx
Աշխարհ

Ադրբեջանական խառնաշփոթ. Բաքվում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում

Երեկ ՝ Հոկտեմբերի 19-ին Բաքվում պետք է կայանար ընդդիմության թույլատրված հանրահավաքը։ Վաղ առավոտից Բաքվի քաղաքապետարանը փակել է կենտրոնական փողոցները, որոնցով պետք է ընթանար չարտոնված երթը, նաև փոխել է մետրոյի ու ավտոբուսների ժամանակացույցերը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդիմմության առաջնորդ Ալի Քերիմլին և Ժողավրդական ուժերի Ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամներ Վահիդ Մեգերամլին և Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվել են։

«Նրանք միասին դուրս են եկել Քերիմլիի տնից, որտեղ նրանց է միացել ակտիվիստների խումբը։ Նրանց հաջողվել է մի քանի հարյուր մետր անցնել։ Հեյդար Ալիևի անվան պալատի մոտ ոստիկանները ուժի գործադրմամբ ձերբակալել են Մեգերամլին, Յագուբլուին, Քերիմլիին և այլ ակտիվիստների։

Դրանից հետո շրջակայքում գտնվող բողոքական ուժերը սկսել են վանկարկել հակակառավարական լոզունգներ։ Ոստիկանությունը նրանցից շատերին ձերբակալել է։ Մոտ 1000 մարդ է ձերբակալվել, նրանց նստեցրել են տարբեր ավտոբուսներ ու անհայտ ուղղությամբ տարել»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նաև տեղեկություններ կան, որ քաղաքում գործում է արտակարգ դրության չբացահայտված ռեժիմ։ Բաքվում և երկրի ուրիշ հատվածներում չկա ինտերնետ, բջջային օպերատորները շատ վատ են սպասարկում։ Ինտերնետ խափանումներ են ՝ Գյանջայում, Մասալլիում, Լենքորանում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ