Հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության վերաբերյալ

Ամենադիտվածներ

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերթական ապացույցներն է ներկայացրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Նա իր Facebook-ի էջում գրել է.

«Հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին՝

1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա.

2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականություն.

3) նրանք նույնիսկ ուղեղ չունեն.

4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը և մանավորապես` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում.

5)Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում են հայկական ֆաշիզմի մասին:

6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.

7) մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու ավելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից:

Այս նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանյութերում:

Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();