Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Նկարում պատկերված է հին աշխարհի մշակութային և ճարտարապետական անզուգական կոթողներից մեկը՝ Աֆրիկայի Թունիսում գտնվող «Աֆրիկայի Կոլիզեյում» անվանումը կրող Էլ Ջեմեյի հռոմեական ամֆիթատրոնը:
Նրա կառուցումը սկսվել է 232թ. Մարկոս Անտոնիոս Հորդիանոս Աֆրիկացու կողմից: Գործընթացը տևել է մոտավորապես 7-8 տարի:
Կառույցը ծառայել է որպես գլադիատորական մարտերի թատերաբեմ: Զարմանալի չէ, որ հռոմեական ամֆիթատրոնները առկա են նաև Աֆրիկայում: Չէ՞ որ նրանց կառուցման ժամանկաշրջանում Միջերկրական Ծովը Հռոմի «Ներքին ծովն»-էր: Այս հրաշքը գրեթե 1800 տարեկան է»։
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2753041021411821