fbpx
Աշխարհ

Աֆղանստանում խաղաղարար գործողություններ քննարկելու համար խորհրդաժողով կգումարվի

Ապրիլի 29֊ին Աֆղանստանում կգումարվի Լոյա Ջիրգա խորհրդաժողով, որին, ենթադրվում է, որ կմասնակցի մոտ 2000 մարդ՝ Աֆղանստանի ողջ տարածքից: Խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են ԱՄՆ֊ի գլխավորությամբ երկրում իրականացվող խաղաղարար գործողությունները։

Նախագահ Աշրաֆ Ղանիի հատուկ հանձնարարություններով դեսպան Օմար Դաուձայը հայտարարել է, որ Լոյա Ջիրգան հող կնախապատրաստի Թալիբանների հետ «ներ֊աֆղանական բանակցությունների համար»։

Աֆղանստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այդ թվում Գլխավոր գործադիր Աբդուլլա Աբդուլլան, հրաժարվել են մասնակցել քառօրյա խորհրդաժողովին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ