fbpx
Քաղաքականություն

ԱԳ նախարարը հանդիպեց գերմանական «Die Runde» վերլուծական և հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացավ «Չեթըմ Հաուսի» կանոններով:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, որի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ