Իրավական

Աղացած սուրճի մեջ թաքցրած կասկածելի զանգված՝ կալանավորված անձանց խցում

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված:

Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ