Սպիտակ քաղաքում սպասվող ՏԻՄ ընտրություններին «Իմ հզոր համայնք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Սպիտակի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը։
Հատկանշական է, որ Սահակյանն այս պահին անցնում է՝ Սպիտակի համայնքապետարանում 2015-2020 թվականներին կոռուպցիոն չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով։
Այդ նույն քրգործով են անցնում նաև համայնքապետարանի մի շարք այլ աշխատակիցներ, այդ թվում՝ վարորդը։
Սահակյանը Սպիտակի համայնքապետն է եղել 12 տարի՝ 2008 թվականից մինչև 2020 թվականը։