Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին լքել է պաշտոնը: Այս պաշտոնին կզբաղեցնի կառավարության վարչակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ տեղեկացնում է sputnik-georgia-ն։
«Փոխվարչապետն ու արտգործնախարարը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դավիդին կատարած աշխատանքի համար: Նա հսկայական փորձ ունի, 30 տարի ծառայում է մեր երկրին, արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնակցել է գրեթե բոլոր կարևոր որոշումներին»,- ասել է Ղարիբաշվիլին։