Քաղաքականություն

Ահա իմ առաջարկը՝ մեր պետությունը այս իրավիճակց դուրս հանելու համար․ Արամ Աբրահամյան

Լրագրող Արամ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկվա քննարկման հետքերով: 1998 թվականի Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի ձեռքում էր, նրանք կեղծեցին 98 թվականի ընտրությունները ու «լեգալացրեցին» իրենց իշխանությունը:

Ես առաջարկում եմ, որ Փաշինյանի հրաժարականից հետո իշխանությունը 6 կամ 9 ամիս մնա խորհրդարանական մեծամասնության ձեռքում՝ իր վարչապետով և իր կառավարությամբ: (Ոչ մի ռևկոմներ, փրկության կոմիտեներ և ժամանակավոր կառավարություններ): 2018 թվականաի խորհրդարական ընտրություններում հաղթած «Իմ քայլը» պետք է շարունակի ղեկավարել, քաղաքական ուժերի հետ պայմնանավորվի արտահերթ ընտրությունների ժամկետների համար և ապահովի դրանց ազատ-արդար լինելը: Բայց շարունակի 6 կամ 9 ամիս ղեկավարել առանց Փաշինյանի, որը հասարակության մի մասի կողմից ընկալվում է որպես խայտառակ պարտության և սարսափելի կարուստների գլխավոր պատասխանատու: Այդ կարգավիճակով նա այժմ չի կարող ապահովել պետության կայունությունը և ներկայացնել մեր երկիրը վճռորոշ բանակցություններում:

6 կամ 9 ամիս հետո կայանալիք արտահերթ ընտրություններում Փաշինյանը դարձյալ պետք է հնարավորություն ունենա առաջնորդելու «Իմ քայլի» ցուցակը, և եթե քաղաքացիները վստահության քվե տան «Իմ քայլին», դարձյալ դառնալ վարչապետ: Դա կնշանակի, որ քաղաքացիների մեծ մասը համաձայն չէ, որ պարտության համար Փաշինյանն է պատասխանատու:

Ահա իմ առաջարկը՝ մեր պետությունը կայուն, անցնում եղանալով այս իրավիճակց դուրս հանելու համար: Չգիտեմ, իրավունք ունեմ առաջարկ անելու, թե ոչ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ