Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է RIA-ն։
Նշվում է, որ մահապարտները պայթուցիկ սարքեր են ակտիվացրել անմիջապես հոսպիտալի մոտ, իսկ այս պահին հրաձգություն է ընթանում։
Ըստ աղբյուրի՝ ողջ մնացած մահապարտները կրակում են թալիբների ուղղությամբ։

