Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում իջնել

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Բ.-ն Ծաղկեվանք եկեղեցու կողմից բարձրացել է Արայի լեռան գագաթը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացի Փայլակ Բ.-ն կանգ է առել է մոտ 35 մ բարձրության վրա և չի կարողանում իջնել:

Փրկարարները քաղաքացուն ապահով իջեցրել են:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ