Հուլիսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան և Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։