Հուլիսի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում վատառողջ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները վատառողջ քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։