Մայիսի 10-ին, ժամը 05:16-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 188 շենքի բնակարաններից մեկի բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Թ.Հ.-ին (ծնված 1968 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։