fbpx
Աշխարհ

ԱՀԿ-ն հաստատել է Moderna ընկերության պատվաստանյութը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մի խումբ փորձագետներ հաստատել են Moderna պատվաստանյութը COVID-19-ի դեմ` 28 օր ընդմիջմամբ երկու դեղաչափով ներարկման համար, որը բացառիկ դեպքերում կարող է ավելացվել մինչև 42 օր:

Նշվում է, որ ԱՀԿ-ի իմունիզացման գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը տվյալների վերլուծությունից հետո տրված առաջարկությունների շարքում հայտնել է, որ պատվաստանյութը չպետք է ներարկվի հղի կանանց, եթե նրանք առողջապահական ոլորտի աշխատակիցներ չեն կամ իրենց բարձր ռիսկի ենթարկող պայմաններ չունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ