Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույց է ներակայացրել՝ կապված դեմենցիայով (տկարամտություն) տառապող մարդկանց հետ, որում կանխատեսվել է նրանց թվի խիստ աճ ոչ այդքան հեռու ապագայում։
Ըստ զեկույցի, այժմ տկարամտությամբ է տառապում աշխարհում 55 միլիոն մարդ, բայց 2050 թվականի դրությամբ արդեն նրանց թիվը կլինի 139 միլիոն։ Սպասվում է, որ 2030-ին էլ 78 միլիոն մարդ կունենա դեմենցիա։
Կապված այս հանգամանքով, կանխատեսվել է նաև տկարամատությամբ մարդկանց ուղղությամբ ծախսվող գումարների կտրուկ աճ։ Եթե 2019 թվականին այն կազմել է 1,3 տրիլիոն դոլար, ապա կանխատեսվում է, որ 2050 թվականին դրա չափն արդեն կկազմի 2,8 տրիլիոն դոլար։

