fbpx
Աշխարհ

Պատմության մեջ առաջին անգամ ԱՀԿ-ն գլխավորել է աֆրիկացի

Պատմության մեջ առաջին անգամ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը գլխավորել է կին։ Վերջինս նաև դարձել է Աֆրիկայի առաջին քաղաքացին, ով ստանձնում է կազմակերպության ղեկավարի պաշտոնը։

Խոսքը Նգոզի Օկոնջո-Իվեալայի մասին է։ Նա Ծնվել է Նիգերիայում` 1954 թվականին։ Ավարտել է Հարվարդի համալսարանը, իսկ հետո դոկտորի կոչում է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում։

Օկոնջո-Իվեալան մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նա մինչ այդ արդեն հասցրել էր զբաղեցնել պաշտոններ, որոնցում առաջինն էր։ 66-ամյա տնտեսագետն ավելի վաղ դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է Նիգերիայի ֆինանսների նախարարության ու Արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը։

«Ես կարող եմ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Կարող եմ քնել սառը հատակին ցանկացած ժամանակ», – ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ