fbpx
Հասարակություն

Երևան քաղաքի պատվավոր փրկարարի կոչում է շնորհվել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի հետ ներկա է գտնվել 2020թ. արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարը տեղադրվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության շենքի բակում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև քաղաքապետ Հայկ Մարությանը արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված ակտիվ գործունեության համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին շնորհել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ