fbpx
Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը գրառում է կատարել Facebook-ում: Անանյանը հայտնում է, ոչ ԱԱԾ-ի միջնորդությունը մերժվել է, և Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել:

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/hrant.ananyan.5/posts/2636162299933116

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ