Մայիսի 29-ին խորհրդարանում մեկնարկել է հերթական լիագումար նիստը:
ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Խորհրդարանը նիստը սկսում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ:
Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: