Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ-ը հայտնել է, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը դրական է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում միջխորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը:
- Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու Ղազինյանին չեն ընտրում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ
- ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կողմերը կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում և վստահություն հայտնել, որԱԺ փոխնախագահը ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ և սերտացմամբ: Դրա վառ վկայությունն է նաև այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ այցելել է հենց Ռուսաստանի Դաշնություն:
Մտքեր են փոխանակվել տնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: