ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել:
«Ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը, որը Նորատուսի 43-ամյա բնակիչ է։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
- Ոստիկանությունն ապօրինություններ է բացահայտել Ծաղկաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանությունում արձանագրվել է կալաշնիկովի ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվել է։ Պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը, նրա 39-ամյա եղբայրը և նույն գյուղի 39-ամյա մեկ այլ բնակիչ Նորատուսի «Կայի Դիք» կոչվող տարածքում վիճաբանել են, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդն իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել: Եղբայրներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսը բուժօգնության չէր դիմել։
Բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով որսորդական ողորկափող հրացանը։ Նա տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացրել է իր բացատրությունները։ Երկու կողմն էլ հանցագործության մասին հաղորդում են տվել։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ

