fbpx
Քաղաքականություն

Բռունցքդ բեր նախաձեռնությունը այսօր 19:00-ին կրկին կլինի ԱԺ-ի դիմաց

Այսօր 19:00-ին ՀՀ ԱԺ-ի դիմաց ԲՌՈւՆՑՔԴ ԲԵՐ նախաձեռնությունը կրկին հավաք կանցկացնի:

Նրանք կոնկրետ պահանջներով դիմել են պատգամավորներին: Մանդատների վայր դնելը դարձել է օրակարգային հարց, ինչը կարող է առաջացնել քաղաքական ճգնաժամ և ժամանակավոր սառեցնի ապօրինի սահմանագծումը: Զիջողական քաղաքականության չեղարկումը անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության հիմունքներով, ինչպես նաև սահմանագծումը օրենքի, սահմանադականության ու միջազգային նորմերի խախտման պատճառով դարձել է խնդրո առարկա, քանի որ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով սահմանված է 15 տարի ազատազրկում:

Նրանք տեսնում են, որ քաղաքացիների բողոքը գնալով սաստկանում է, ինչը կարող է հանգեցնել ներքին բախումների, որից օգտվելու են թշնամական կողմերը, արտաքին ուժերը: Այդպիսի ընթացքը կանխելու համար, գիտակից ու կարող մարդիկ իրար կողք կարող են կանգնեն ու թույլ չտան նման զարգացումներ:

Նրանք գիտենք օրենքներն ու ընթացակարգերը և ասում են, որ տեղի ունեցող գործընթացները գալու են խորհրդարան և այդտեղ են ստանալու հանգուցալուծում: Եվ մեր շահերից բխող լուծման համար նրանք իրենց գործն են անում: Ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է նրանց կողքին հազարավոր մարդկանց տեսնել: նրանց ներսում վառվում է վճռականությունն ու հավատը, որ ստացվելու է այս տքնաջան և անշնորհակալ գործը: Ի վերջո, այստեղ ոչ թե հազարավորները կգան, այլ տասնյակ հազարները, որպեսզի հանգուցալուծումը բխի բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից:

#ԵրկրիՏեր #ԲռունցքդԲեր #ԲռունցքդՎեր #ՄիԹողԶիջել #ՀանունԻնքնիշխանության #ՀանունԱնկախության

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ