«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վաղը երեկոյան փակ նիստ կանցկացնի:
Այս շաբաթ շարունակվելու է ԱԺ հերթական քառօրյա նստաշրջանը, խորհրդարանում թեժ շաբաթ է սպասվում, խորհրդարան են գալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները՝ ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը։
ԱԺ խորհուրդը երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, նիստ կանի, որի ժամանակ էլ կհաստատվի գալիք նստաշրջանի օրակարգը, այնուհետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ կգումարի, կքննարկվի խորհրդարանական շաբաթվա ընթացքում իրադարձությունների ընթացքը: