fbpx
Երևան

Աջափնյակում զինված բանդա է գործում․ ի՞նչ անեն քաղաքացիները

Սեդա Գրիգորյանը գրել է

«Երեկ տեղադրեցի Աջափնյակում սնկի պես աճող ապօրինի շինությունների լուսանկարներ ու տեսանյութ, որտեղ կառուցողները խուսափում էին երեւալ կադրում ու պատասխանել հարցերիս։

Այսօր քաղաքապետը հայտարարեց, որ Աջափնյակում գործում է զինված բանդա, որը կառույցներ է տեղադրում ու հետո պահանջում դրանք ճանաչել ինքնաշեն կառույց։ Ասաց, որ իրենց աշխատակիցների ու ոստիկանների խումբը հեռացել է` իրենց կյանքը փրկելով (ասել է, թե` փախել են հանցագործներին հանցանքի պահին բռնելու վայրից):

Հիմա մենք` քաղաքացիներս, ինչ անենք` իմանալով, որ մեր կողքին գործում է զինված բանդա, որից փախնում են ոստիկանները?
Առաջարկեք տարբերակներ սահմանի համար հավաքած զրահաբաճկոններից հիմա էլ ոստիկանների համար հավաքենք?
Ասեմ, որ երեկվանից ինձ անդադար նկարներ են ուղարկում էստեղ-էնտեղ բուսնող շինությունների։ Առաջարկում եմ դրանք սկսել հրապարակել` #բանդակաբանդա հեշթեգով եւ հասցեներով, թե չէ ես մենակով չեմ հասցնում բոլորը նայել ու հրապարակել։ Նկարում` Մարգարյան 11-ի մոտ դրված նոր շինությունն ու յուր ուղեկցող բանդան։
Լուսանկարն ուղարկել է բնակիչներից մեկը»։

https://www.facebook.com/100007662758086/videos/2862366520695412

May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing, ծառ և դրսումը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ