«Բարսելոնան» այլևս հետաքրքրված չէ «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի` «կապտանռնագույնները» մտադիր են ամռանը երկարաձգել Ժորդի Ալբայի պայմանագրի ժամկետը և ձեռք բերել նրա փոխարինողին: Բացի այդ, «Բարսելոնան» ամռանը ցանկանում է նոր կենտրոնական հարձակվող գնել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա դե Լիգտի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն:
Հաղորդում է armsport.am-ը։
