fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց թեժ քննարկումների առիթ դարձած նախագիծը

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելուն: Նախագիծն ԱԺ-ում արժանացավ բուռն քննարկումների

ԱԺ պատագամվոր Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ քաղաքացիներ սոցիալական ցանցերում տեղադրում են տարբեր իրավախախտումների տեսանյութեր, լուսանկարներ, որոնց հիման վրա մեծամասամբ վարչական վարույթ է հարուցվում: Այս նախագծի նպատակն է այդ ողջ գործընթացն ավելի կարգավորել: Կարճ ասած, քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու»:

Նա հավելեց, որ տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարում չի ունենալու:

Սիսակ Գաբրիելյանը ներակայցրեց, թե ինչպես է աշխատելու ծրագիրը: Նա նշեց, որ  օնլայն ռեժիմը սահմանել են նրա համար, որ ոստիկանության աշխատակիցը շատ հստակ իմանա, որ դա կատարվել է հստակ այսինչ օրն ու տեղը ՝GPS համակարգի միջոցով: Կստեղծի հատուկ էլեկտրոնային հավելված: Դրա համար նախատեսված է 30-50 մլն դրամ՝ կախված իր ֆունկցիոնալությունից: Գաբրիելյանը նշեց, որ հավելվածը օգտակար կլինի նաև վթարների դեպքում մեքենայի տեղը GPS համակարգի միջոցով շուտ հասկանալու համար:

Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 21, իսկ ձեռնպահ՝ 1:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ