fbpx
Առողջապահություն

Ախտահանման աշխատանքներ Արցախի բուժհիմնարկներում

Ելնելով ստեղծված համաճարակաբանական իրավիճակից՝ առողջապահության նախարարի հանձնարարականով հունիսի 3-ից բոլոր բուժհիմնարկների շենքերում և տարածքներում կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ, հայտնում են Արցախի ԱՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ կիրառվել են ախտահանիչ միջոցներ՝ համաձայն ախտահանիչ միջոցի կից մեթոդական հրահանգի՝ 1% խտությամբ քլորամին Բ-ի լուծույթով:

Կանխարգելիչ ախտահանումը կատարվում է անկախ հիվանդության առկայությունից, որի նպատակն է՝ ոչնչացնել արտաքին միջավայրում կուտակված հիվանդության հարուցիչները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ