Ակնա լճի տարածքում վճարովի տաղավարներ են տեղադրվել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագը․
«Ակնա լիճը բնության հուշարձան է։ Գրանցված է Հայաստանի բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։
Ինչպես գիտենք ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով։
Հարցի բարոյական կողմի մասին չեմ էլ խոսում, որ ինչ-որ մեկը որոշել է իր «ճաշակով» բիսեդկա սարքի, մանղալ դնի ու մարդկանցից էլ փող վերցնի։
Պահանջում եմ ապամոնտաժել և տուգանել սարքողին ու մարդկանցից գումար շորթողին»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armgeographic/posts/3601596883205351