Հունաստանում՝ Ակրոպոլսում, կայծակի հարվածից 4 մարդ է տուժել։
Կայծակը հարվածել է հնագիտական համալիրի տարածքում գտնվող պահակակետի մոտակա տարածքին։
Վնասվածքներ են ստացել 2 զբոսաշրջիկ և 2 պահակ։
Դեպքի վայր են կանչվել շտապօգնության բրիգադներ։ Տուժածները հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Newsit-ը։