fbpx
Զինված Ուժեր

«Ալաբինո» զորավարժարանում ազդարարվել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մեկնարկը

Օգոստոսի 3-ին ՌԴ-ում՝ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հանդիսավորությամբ ազդարարվել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մեկնարկը:

Միջազգային բանակային հինգերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Մրցաշարի մասնակիցներին և հյուրերին տեսաուղերձով շնորհավորել է հաղթանակներ է մաղթել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ներկաներին և այլ պետություններում անցկացվող մրցումների մասնակիցներին ողջունել և շնորհավորել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի բացման հանդիսավոր արարողության ավարտին մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները այցելել են Միջազգային բանակային խաղերին նվիրված ցուցահանդես, ծանոթացել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ժամանակակից արտադրատեսակներին:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցում է 36 պետությունների ավելի քան 5000 զինծառայող: Մրցույթներն անցկացվում են 10 պետություններում: Հայաստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ից 15-ը կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ