Հայկական «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլից առաջ բրազիլացի նորեկների է ձեռք բերել։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։
Առաջին նորեկը 25-ամյա վինգեր Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան է։ Նա 3 տարի հանդես է եկել Բրազիալիայի Ա Սերիայի։ «Ֆլումինենսեի» սան է։
Երկրորդ նորեկը 29-ամյա հարձակվող Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն է, ով 8 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիայում։ «Ֆլամենգոյի» սան է։
Ակումբը բարի գալուստ է մաղթել ֆուտբոլիստներին։
