«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի արդյունքների մասին.
«Ֆուտբոլը PlayStation-ի խաղ չէ: Մենք պետք է քրտնաջան աշխատենք հաղթելու համար, ինչպես դա եղել է նախորդ մրցաշրջաններում, բայց դրա համար ոչ միայն հմտություն, այլև` հաջողություն է անհրաժեշտ:
Այնպես չէ, որ Ռոնալդուն եկավ ու մեր հաղթանակը երաշխավորվեց:
Մենք աշխատում ենք, որպեսզի հաղթենք, բայց մեզանից բացի այլ թիմեր էլ կան: Ահա թե ինչու է տիտղոսի նվաճումն ինչ-որ անսովոր բան: Լավ ֆուտբոլ խաղալով հաղթելն այնքան էլ հեշտ չէ»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Այսօր` փետրվարի 2-ին, «Յուվենտուսն» իտալական Ա Սերիայի 22-րդ տուրում կմրցի «Պարմայի» հետ:
Հանդիպումը կկայանա Թուրինում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Հաղորդում է armsport.am-ը։