«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիի ակումբից հեռանալու մասին:
Մանսագետի հեռանալու պատճառը չի հաղորդվում: Վաղը Ալեգրին մամուլի ասուլիս կունենա ակումբի նախագահ Անդրեա Անյելիի հետ:
Հիշեցնենք, որ Ալեգրին 2014 թվականին է գլխավորել «Յուվենտուսը»:
Վերջին 5 մրցաշրջանում թուրինցիները անընդմեջ դարձել են Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ հասել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: