Հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել․ Ռուբինյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընրության մասին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել․ Ռուբինյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընրության մասին

Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է և այն չի փոխվել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ մայիսի 22-ին կայանալիք խորհրդի նիստին, որտեղ պետք է որոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

«Հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքի հետ կապված դիրքորոշում: Դրանցից գլխավորն այն է եղել, որ կա իրավիճակ, երբ գլխավոր քարտուղարը դադարել էր պաշտոնավարել և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Հայտնել ենք մեր դիրքորոշումն առ այն, որ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է դա կարգավորել աշխատանքային կարգով ու նաև ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին», – ասաց նա:

Հարցին՝ արդյոք մայիսի 22-ին Հայաստանը պնդելու է, որ իր թեկնածուն ստանձնի քարտուղարությունը, Ռուբինյանն ասաց.

«Հարցը պետք է հասցեագրեք գործադիրի ներկայացուցչին»:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը մեղադրվեց Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, ՀԱՊԿ պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ Խաչատուրովը պաշտոնական է արվել ու նրա պարտականությունները ստանձնել էր Վալերի Սեմերիկովը։

Հրապարակող՝

Ամենաթարմ