fbpx
Իրավական

Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասեց, թե ինչու ես իրեն չեմ սիրում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասեց, թե ինչու ես իրեն չեմ սիրում:

Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ:

Ալենին թվում է, որ իրեն սիրելու դեպքում պետք է աչք փակեինք իր կողմից հակակոռուպցիոն օրենք խախտելու վրա:

Տպավորություն է, որ Ալենը արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է: Նիկոլի, ով իր օրինախախտ բարեկամի վրա գործ հարուցել է տվել:

Հ.Գ. Եթե ես էլ երբևէ կոռուպցիոն հանցանք գործեմ կամ սուտ խոսեմ, ապա հազար ամոթ մեր ամբողջ թիմին, եթե FIP.am-ը չգրի այդ մասին»:

https://www.facebook.com/danioanis/posts/10218129367962755

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ