fbpx
Խորհրդարան

Կարող է իրավիճակ ստեղծվել, որ հարուստներն ազատվեն․ Ալեն Սիմոնյանը՝ արագացված զինծառայության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը արագացված զինվորական ծառայության մասին նախագիծը սկզբում ներկայացրել է հանրությանը, որը ես ողջունում եմ, որ նախևառաջ հասկանանք հանրության տրամադրվածությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այն բանը, որ մենք պետք է ունենանք արհեստավարժ զինված ուժեր, կարծում եմ՝ դա որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն, որ ցանկալի է՝ սահմանագիծը պահեն ոչ թե նորակոչիկները՝ 18-19 տարեկան երիտասարդները, այլ ավելի մեծ փորձ ունեցող մարդիկ, նույնպես որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Այն փաստը, որ շատերը դրա պատճառով լքում են Հայաստանը, նույնպես որպես խնդիր առկա է։

Մենք այս քննարկումով պետք է գտնենք այն ոսկե միջինը, որ կարողանանք լուծում տալ»,-նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք սոցիալական արդարությունը խորացնելու վտանգ չունի նախագիծը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը կարծում է, որ դա այն հարցն է, որ պետք է քննարկենք։

«Այո, որովհետև կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ հարուստներն ազատվեն»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն առաջարկում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն  ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ