fbpx
Սպորտ
15:20 03/12/2019

Պատանեկան Օլիմպիական խաղեր․ Ներկայացվել է կամավորների համար նախատեսված համազգեստը

Լոզան-2020 ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է կամավորների համար նախատեսված համազգեստը:

Տաք վերարկուներն ու տաբատները Լոզան-2020-ի գույներով են: Համազգեստի վրա պատկերված է նաև Խաղերի տարբերանշանը: Համազգեստը կամավորներին կպաշտպանի ձյունից, անձրևից, քամուց ու ցրտից: Լոզան-2020-ում աշխատելու են մոտ 3500 կամավորներ:

Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ