fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատորին և Ներկայացուցիչների պալատի անդամներին

ԱԺ կայքում հրապարակվել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար.

1) ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախյան հակամարտությանը վերաբերող գործընթացներում հայանպաստ գործունեության, ինչպես նաև Արցախի անկախության ճանաչմանը նպաստելու համար պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով,

2) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և «House Democracy Partnership» հանձնախմբի միջև ակտիվ համագործակցության հաստատման համար պարգևատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով»,- ասվում է կարգադրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ