Իրավական

Ալեքսանդր Սարգսյանը տեսակցել է որդուն՝ Նարեկ Սարգսյանին

Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է, նա այնտեղ է մեկնել հանգստանալու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին՝ Հայկ Սարգսյանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք մտադիր չէ՞ վերադառնալ, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»։ Հայկ Սարգսյանը նաեւ հավելեց, որ հայրը հանդիպել է Չեխիայում գտնվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը նախաքննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, իսկ հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ալեքսանդր Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է երկիրը, ինչի համար թույլատվություն էր ստացել ԱԱԾ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ