fbpx
Իրավական

Ալեքսանդր Սարգսյանը վկայություն չի տվել որդու գործով

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացել ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը՝ որդու գործով հարցաքննվելու։

Վերջինս, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իրավունքից, չցանկացավ վկայություն տալ, ինչպես նաև պատասխանել դատարանի հարցերին։

Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակելու նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանի կողմից տրված ցուցմունքը։ Պաշտպանական կողմը չառարկեց և նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն բավարարեց միջնորդությունը։

Ըստ այդմ պարզ դարձավ, որ Ա.Սարգսյանը պնդել է, որ իր որդին որևէ մեղավորություն չունի կատարված հանցագործության մեջ, և դեպքի մասին նա տեղեկացել է թաղամասի խոսակցություններից, ըստ որի` Արթուր Ղևոնդյանը կրակել է Դավիթ Սիմոնյանի վրա, իսկ այլ բան դեպքի հետ կապված չի կարող ասել։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է ընկերոջ նկատմամբ սպանության փորձի մեջ։

Ըստ մեղադրանքի՝ նա 2007 թ. ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ