Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-22-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահականի պաշտոնական կայքը։
«Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, գործարար և տարածաշրջանային մակարդակով համագործակցության կապերի ամրապնդմանը, տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի խթանմանը, տրանսպորտի և տարանցման ոլորտում հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը, շարունակական ակտիվ մշակութային և հումանիտար հարցերով համագործակցությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ՝ ուղղված արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարության, զբոսաշրջության և այլ ոլորտներում գործնական համագործակցության խորացմանը։