«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե երբ կվերականգնվի ակումբի դարպասապահ Ալիսոնը: Նշենք, որ դապասապահը վնասվածք է ստացել «Նորվիչի» դեմ Պրեմիեր լիգայի առաջին տուրի տնային խաղում: Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
«Նրա մոտ ծնկի վնասվածք է, որի պատճառով որոշ ժամանակ չի խաղա: Ես հիմա չեմ ուզում ճշգրիտ կանխատեսում անել, թե երբ նա կվերադառնա,բայց դա կլինի հաստատ ոչ չորեքշաբթի:
Ես արդեն տեսել եմ վեց շաբաթվա և նման բաների մասին տեղեկություններ, սակայն դրանք սուտ են, Ալիսոնը ադյքան չի տուժել և շատ ավելի շուտ կմիանա թիմին», – ասել է Կլոպը:
Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը իտալական «Ռոմայից»:
