Քաղաքականություն

Ալիևն այլևս միջազգային քաղաքականության մեջ համարվում է մարիոնետ․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քանի որ գիտեք ինձ համար ոչ մի օտար երկրի ղեկավարի խոսք էյֆորիա չի առաջացնում, դրա համար երկար-բարակ չեմ խոսի այդ մասին, այլ ընդամենը ուզում եմ հասկանալ, ինչպե՞ս է ստացվում, որ Պուտինի կողմից արված մի փոքրիկ պրոհայկական ակնարկը լուսաբանվեց իբրև հայի փրկության վերջին ճիչ, բայց ահա Թրամփի էլ ավելի պրոհայկական ելույթը, որտեղ թեկուզ նախընտրական տրամադրություններից ելնելով Կոսովոյի ու Արցախի միջև այսպես ասած հավասարության նշանի ակնարկ արվեց, այդ ամենը շատերին չհետաքրքրեց էլ, ու նաև ճիշտ հակառակը՝ Պուտինի խոսքերը չնկատողները, այսօր նկատել են Թրամփի խոսքերը։

Սա խոսում է այն մասին, որ շատերի գիտակցության մեջ առաջին հերթին ո՛չ թե Արցախի հիմնահարցի արդարացի լուծումն է առաջնայինը, այլ ընդամենը, թե՛ այդ հարցը որ գերտերության քավորությամբ կլուծվի։

Սա շատ վատ դրսևորում է, որովհետև արտաքին կողմնորշումների գործակալական միտումները արդեն անտանելի են դառնում, որի առկայությունը ցավոք արտի սկսել է ճնշել նաև իշխանություններին, դրա համար էլ շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանի մոտ նկատվում է կոմպլեքսավորածություն, ինչի հետևանքով էլ ամեն անգամ ինչ-որ արհեստական տեքստերով փորձ է արվում չնեղացնել հատկապես Մոսկվային։

Սիրելի Փաշինյան ջան, Ալիևը այլևս միջազգային քաղաքականության մեջ համարվում է մարիոնետ, իսկ այդ ֆոնի վրա դուք շատ մեծ առավելություն ունեք, այնպես որ ձեզ դրսևորեք ավելի համարձակ ու հաստատակամ։

Ասածս այն չէ, որ իրավունք չունեք որոշ դրվագներում դիվանգիտական ռեվերանսներ անելու, բայց այն երբեք մի դարձրեք հիմնական միջոց, և այն էլ մեկ ուղղությամբ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ