Ալժիրի նախկին վարչապետը հաղթել է նախագահական ընտրություններում

Ամենադիտվածներ

Ալժիրի նախկին վարչապետ Աբդելմաջիդ Թաբունը հաղթանակ է տարել դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների բացարձակ մեծամասնությունը: Այդ մասին դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Թաբունը հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 58 տոկոսը: Այսպիսով, քվեարկության երկրորդ փուլ չի պահանջվի:

«Ես շնորհավորում եմ թեկնածու Աբդելմաջիդ Թաբունին հաղթանակի առթիվ՝ սպասելով քվեարկության վերջնական արդյունքների հայտարարմանը»,-ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Մուհամեդ Շարֆին:

Ալժիրի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39 տոկոսից փոքր-ինչ ավելին:

Ամենաթարմ