Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները: Այս մասին հայտնել է BBC-ն:
Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` բողոքելու գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ:
Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:
Բախումների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: 45 մարդ ձերբակալվել է:
Հավելենք, որ Բութեֆլիկան 81 տարեկան է և նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից: