fbpx
Սպորտ

Մարսելոն կարող է փոխել ակումբային գրանցումը․ Sport.es

«Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն ցանկանում է հեռանալ Մադրիդից:

Բրազիլացին մի քանի առաջարկներ ունի այլ ակումբներից և խնդրել է «Ռեալի» ղեկավարությունը բաց թողնել իրեն։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Արսենալը», «Միլանը» և «Յուվենտուսը»: Բրազիլացին ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել նոր ակումբի հետ և ավարտել իր եվրոպական կարիերան։

Մարսելոյի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հարցը հնարավորինս արագ լուծելու համար։ Պաշտպանը կասկածում է, որ «Լիոնից» Ֆերլան Մենդիի տեղափոխությունից հետո խաղաժամանակ կունենա:

Բրազիլացին մադրիդցիներին խնդրել է քննարկել իրեն վերաբերող առաջարկները։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը արքայական ակումբին միացել է 2007 թվականին՝ «Ֆլումինենսեից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ