Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ չի մատուցվի

Ամենադիտվածներ

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման մրցույթ է հայտարարվել

200 տարվա ընթացքում առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում կեսգիշերին Սուրբծննդյան պատարագ չի մատուցվի։

«Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից հետո առաջին անգամ կեսգիշերյա պատարագ չի մատուցվի»,-ասել է տաճարի ռեկտոր Պատրիկ Շովեն: Այս մասին հաղորդում է AP-ը։

Շովեն հայտնել է, որ անգամ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ է եղել Սուրբծննդյան պատարագ։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ էլ ոչ մի խնդիր չկար։

Նրա խոսքով՝ տաճարը 1789 թվականից հետո միայն մեկ անգամ է փակ եղել Սուրբ ծնունդի առիթով, երբ ֆրանսիացի հեղափոխականները այն վերածել էին «բանականության տաճարի»։

Այս տարի պատարագը կմատուցվի Սեն Ժերմեն լ՛Օսերուա եկեղեցում, որը գտնվում է Փարիզի կենտրոնում։ «Մենք հնարավորություն ունենք պատարագը մատուցելու Նոտր Դամի պատերից դուրս»,-եզրափակել է Շովեն։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ