Քրիստիան Էրիկսենը, կարծես թե, չի ցանկանում շարունակել իր կարիերան որպես Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ։ Դանիացի ֆուտբոլիստը մերժում է «Տոտենհեմի» նոր պայմանագրի հետ կապված բոլոր առաջարկները։ Ամենայն հավանականությամբ Էրիկսենը սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
«Արքայական» ակումբը հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել 27-ամյա կիսապաշտպանին։ Ամռանը «Տոտենհեմը» թույլ չտվեց Էրիկսենին հեռանալ, բայց և չկարողացավ նոր պայմանագիր կնքել նրա հետ։
Էրիկսենի պայմանագիրը «խցանների» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբը ցանկանում են նրան փոխարինել Պաուլո Դիբալայի հետ։

